Կիպրահայերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համագաղութային ցույց են անցկացնելու24 ապրիլի 2013 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում gibrahayer.com կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը նշել է, որ մոտ 30 րոպեից իրենք Նիկոսիայում անցկացնելու են համագաղութային ցույց, որն ընթանալու է գլխավոր մայրուղիներում և ավարտվելու է Արմենիա փողոցում: «Այնտեղի զոհերի հուշահամալիրի մոտ տեղական բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները և հայկական համայքնի ներկայացուցիչները ելույթներ են ունենալու: Ճառով է հանդես գալու Նիկոսիայի Ստրոբոլոս արվարձանի ղեկավար Լազարոս Սավիդիսը»,- նշել է նա: Ելույթներ են ունենալու նաև Վարուժան արքեպիսկոպոս Հերգելյանը և Վարդգես Մահտեսյանը, որը Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր է: Միջոցառումները եզրափակվելու են Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգեհանգստի արարողություն է կայանալու: Այնեջյանը նաև ավելացրել է, որ անցած շաբաթ կիպրահայ համայնքի մոտ 50 հայտնի ներկայացուցիչներ սիմվոլիկ ակցիա են անցկացրել` հիվանդանոցներից մեկում արյուն հանձնելով: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |