31 հունվարի 2003 - 19:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՏՈՒԿ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Աբխազիայի տարածքով Հայաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման խնդիրը հատուկ արդիականություն է ձեռք բերել Ռուսաստանի համար այն բանից հետո, երբ հայկական կողմը Մոկվային փոխանցեց մի քանի ձեռնարկություններ` «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով` երկաթուղին հարկավոր է Ռուսաստանին այդ ձեռնարկությունները վերականգնելու եւ վերագործարկելու համար: