25 ապրիլի 2013 - 11:15 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում Էսքրոու հաշվով գործառնություններ: Էսքրոու հաշիվը հանդիսանում է յուրահատուկ գործիք հաճախորդների առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այն դեպքում, եթե հաճախորդը գնում/վաճառում է անշարժ/շարժական գույք կամ ներկայացնում է որևէ ծառայություն, սակայն վստահություն չունի իր գործընկերոջ նկատմամբ (այսինքն բացակայում է վաճառող-գնորդ վստահությունը), ապա բանկի և գործարքի կողմերի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ Բանկը հանդես է գալիս տվյալ գործարքի պայմանների կատարման լիարժեք երաշխավոր:

Էսքրոու հաշիվը հանդիսանում է լավագույն միջոց կողմերի վստահության հաստատման համար, քանի որ վճարումը կիրականացվի միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: