25 ապրիլի 2013 - 11:43 AMT
Այսուհետ մայիսի 5-ին Հայաստանում կնշվի հարկադիր կատարողի օրը

«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես ծառայության ստեղծման օր։

Հետևաբար անհրաժեշտ ենք համարում այդ օրը նաև պաշտոնապես սահմանել՝ որպես հարկադիր կատարողի օր՝ վստահ լինելով, որ դա դրականորեն կանդրադառնա հարկադիր կատարողների՝ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման և ծառայողական պարտքի գիտակցության բարձրացման վրա։