29 նոյեմբերի 2005 - 20:19 AMT
Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում անցկացված դիտարկումը անցել է առանց միջադեպերի
Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Դիտարկումը անց է կացվել Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի գյուղի մերձակայքում: Ադրբեջանի կողմից դիտարկումը անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օլեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը, իսկ ղարաբաղյան կողմից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Խմբի կազմում էին նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Պիտեր Կին եւ Ժիրի Աբերլեն: Դիտարկումը անցել է նախատեսված ժամանակացույցի համաձայն: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: