Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես և անցյալ տարի, դժգոհ է Օբամայի արտասանած «Մեծ Եղեռն» արտահայտությունից

Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես և անցյալ տարի, դժգոհ է Օբամայի արտասանած «Մեծ Եղեռն» արտահայտությունից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ «ափսոսում է, որ այս տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում հենվել է միայն հայկական տեսակետի վրա»:

«Վիճահարույց պատմական փաստերի մասին միակողմանի հայտարարությունները վնասում են թուրք-ամերիկյան հարաբերություններին: ԱՄՆ-ի նման գործընկերոջից մենք ակնկալում ենք, որ հարցը խորացնելու փոխարեն ԱՄՆ-ն պետք է նպաստի դրա հանգուցալուծմանը: Հուսով ենք նաև, որ հայկական կողմին, որը խուսափում է անաչառ և գիտական ուսումնասիրությունից, ԱՄՆ-ն խորհուրդ կտա ավելի իրատես ու հաշտվող լինել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահի հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձի վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---