30 նոյեմբերի 2005 - 12:55 AMT
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների 96,5 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին
Ռուսաստանի տարածքում բնակվող կամ ժամանակավորապես ՌԴ-ում գտնվող սահմանադրական փոփոխություննուների վերաբերյալ նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեին մասնակցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 96,5 տոկոսը կողմ են արտահայտվել ՀՀ Սահմանադրության բարեփոխմանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակուցություն» մոսկովյան տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, հանրաքվեին մասնակցած 20 142 ՀՀ քաղաքացիներից 19 446-ը (96,5 տոկոս) հավանություն են տվել սահմանադրական փոփոխություններին, դեմ է արտահայտվել 337 (1,9 տոկոս) մարդ եւ 319-ը (1,6 տոկոս) քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 9 քաղաքներում գործում էր քվեարկության 12 տեղամաս, որտեղ արձանագրվել են հետեւյալ արդյունքները.
Մոսկվա (գործել է 3 տեղամաս)` Քվեարկել է 5380, «կողմ»` 5268 (97,9 տոկոս), «դեմ»` 103 (1,9 տոկոս), անվավեր է ճանաչվել 9 (0,2 տոկոս)
Դոնի Ռոստով (2 տեղամաս)` Քվեարկել է 3750 մարդ, «կողմ»` 3300 (88 տոկոս), «դեմ»` 159 (4,24 տոկոս), անվավեր է ճանաչվել 291 (7,76 տոկոս)
Սանքտ Պետերբուրգ` Քվեարկել է 814 հոգի, «կողմ»` 804 (98,9 տոկոս), «դեմ»` 6 (0,8 տոկոս), անվավեր է ճանաչվել 6-ը (0,3 տոկոս)
Եկատերինբուրգ` Քվեարկել է 1956, «կողմ»` 1953 (9,8 տոկոս), «դեմ»`3 (0,2 տոկոս), անվավեր է ճանաչվել 0 (0,0 տոկոս)
Պերմ` Քվեարկել է 1282, «կողմ»` 1202 (93,8 տոկոսը), «դեմ»` 77 (6 տոկոս), անվավեր է ճանաչվել` 2 (0,1 տոկոս)
Տոլյատի` Քվեարկել է 1679, «կողմ»` 1711 (99,4 տոկոս), «դեմ»` 8 (0,5 տոկոս), անվավեր է ճանաչվել 2 (0,1 տոկոս)
Վլադիվոստոկ` Քվեարկել է 1721, «կողմ»` 1711 (99,4 տոկոս), «դեմ»` 8 (0,5 տոկոս), անվավեր է ճանաչվել 2 (0,1 տոկոս) քվեաթերթիկ: