Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը

PanARMENIAN.Net - Երեւանում կբացվի ՆԱՏՕ-ի գրասենյակը, որը կղեկավարի Հյուսիսատլանտյան դաշինքի երեւանյան ներկայացուցիչը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, դա արվում է ելնելով Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության սպայի վերաբերյալ համաձայնագրից, որը նախօրեին ճանաչվել է որպես համապատասխանող Հայաստանի Սահմանադրությանը: Նրա խոսքերով, վավերացնելով համաձայնագիրը, Հայաստանը պարտավորվում է գրասենյակ տրամադրել կապի սպային, օժտել նրան դիվանագիտական մանդատով եւ տարաբնույթ տեղեկատվություն տրամադրել, սակայն սահմանափակ քանակով եւ հաշվի առնելով երկրում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Ընդ որում նա հաղորդել է, որ Հայաստանում եւ հարեւան երկրներում այդ պաշտոնում կնշանակվի Հարավային Կովկասի երկրների գծով ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Համաձայնագիրը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպայի վերաբերյալ կնքվել է 2005 թվականի մայիսի 11-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---