Սերգեյ Լավրով. Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում

Սերգեյ Լավրով. Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Մոսկվան առաջընթաց չի տեսնում ղարաբաղյան կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին:

ՀՀ ԱԳ նախարարը համամիտ էր Լավրովի հետ՝ հավելելով, որ չէր ասի, թե իրավիճակը փակուղային է:

Առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների նոր հանդիպումը, այն կլինի մայիսին, արդեն մի քանի օրից՝ Կրակովում: Չի բացառվում նաև հանդիպումը բարձր մակարդակով»,-ասել է Նալբանդյանը: «Այնպես որ գործընթաց կա, այլ բան է, որ իրոք առաջընթաց չկա, քանի որ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրք է որդեգրել և գործնականում մերժում է համանախագահների բոլոր առաջարկները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---