Մոսկվան բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ-ում

Մոսկվան բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - Մոսկվան բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ-ում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին:

«Արդյունավետությունը բարձր է: Եվ Ռուսաստանը, և Հայաստանը հավատարիմ են այն պայմանավորվածություններին, որոնք առկա են երկու երկրների նախագահների միջև, այդ թվում նաև ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթաժողովում:

Պայմանավորվածություններ, որոնք ուղղված են ցանկացած արտաքին սպառնալիքին պատասխան տալու ՀԱՊԿ հնարավորությունների ամրապնդմանը, ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ապահովմանը»,-ասել է նա: Լավրովն ընդգծել է, որ այդ աշխատանքը մշտապես է տարվում: Մասնավորապես, վերջերս Հայաստան այցելեցին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: «Այնտեղ մասնագիտական մակարդակով քննարկվեցին համագործակցության ուղիները ռազմատեխնիկական ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Միջազգային ասպարեզում մեր համագործակցությունն օրինակելի է, մենք միշտ սատարում ենք միմյանց, և առաջիկայում ևս այդպես է լինելու»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---