30 նոյեմբերի 2005 - 15:00 AMT
Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները գոհունակություն են հայտնել «Հեռուսատմարաթոն-2005»-ի արդյունքների առնչությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի եւ ԼՂՀ ղեկավարները գոհունակություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2005»-ի եւ «Եվրոպական ֆոնեթոն-2005»-ի արդյունքների առնչությամբ, նշել են, որ այն հնարավորություն կտա սկսել «Արցախի վերածնունդ» ծրագրի առաջին փուլը` Մարտակերտի շրջանի վերականգնումը: Արկադի Ղուկասյանը միաժամանակ տեղեկություններ է հաղորդել Ֆրանսիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեցած հանդիպումների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ անդրադարձ է եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին: