25 ապրիլի 2013 - 16:37 AMT
Մեկ օրում մահվան երկու դեպք է գրանցվել ադրբեջանական բանակում

Ըստ ԱՊԱ գործակալության, մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինվոր Նաթիգ Մուսազադեն, որը 10 օր առաջ տուժել էր զորամասերից մեկում կաթսայատան պայթյունից: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հաստատել է մահվան փաստը:

Միջադեպը տեղի է ունեցել Տերտերի շրջանում տեղակայված զորամասում: Պայթյունի հետևանքով զինվոր Նաթիգ Մուսազադեն և զինծառայող Խալիգ Բայրամովը այրվածքներով տեղափոխվել էին ռազմական հոսպիտալ: