25 ապրիլի 2013 - 16:18 AMT
Սերբիայի նախագահը ներողություն է խնդրել Սրեբրենիցեում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանության համար

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ներողություն է խնդրել Սրեբրենիցեում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանության համար 1995 թվականին, ինչպես նաև Բոսնիայում և Հերցոգովինայում սերբերի կատարած հանցագործությունների համար: Նա նման հայտարարություն է արել բոսնիական BHT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նիկոլիչն ասել է, թե ինքը «ծնկաչոք խնդրում է ներել Սերբիային Սրեբրենիցեում գործած հանցագործության համար»: Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ դեռ պետք է ապացուցել, թե արդյոք կատարվածը ցեղասպանություն էր:

2010թ. Սերբիայի խորհրդարանը Սրեբրենիցեի ջարդը դատապարտող բանաձև ընդունեց: Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը և ՄԱԿ միջազգային դատարանն այն ճանաչել է ցեղասպանություն: