Նարինե Նարիմանյանն ազատվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

Նարինե Նարիմանյանն ազատվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---