25 ապրիլի 2013 - 17:11 AMT
Ապրիլի 25-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 412.94 դրամ

Ապրիլի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,250,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:

Միաժամանակ, ապրիլի 25-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 412.94 դրամ` ապրիլի 23-ի համեմատ նվազելով 1.45 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 539.38 դրամ` ավելանալով 1,21 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,13 կետով` մինչև 13,20 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: