26 ապրիլի 2013 - 10:58 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և թեմի առաջնորդի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիայում Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է այս հարթություններում երկու հայկական հանրապետությունների դիվանագիտական առաքելությունների սերտ համագործակցությունը` այն համարելով կարևոր նախապայման ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական նշանակության որոշ հիմնախնդիրներ, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում: