Բաքուն ու Թել Ավիվը քննարկում են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

Բաքուն ու Թել Ավիվը քննարկում են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

PanARMENIAN.Net - Բաքուն ու Թել Ավիվը քննարկում են Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը: «Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն դրանք որոշակի ժամանակ են պահանջում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը վարում է երկրի ազգային շահերը հաշվի առնելով, հայտնում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---