Քուվեյթի մամուլը առաջին անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Քուվեյթի հայոց թեմ կատարած հովվապետական այցի առաջին օրը տված մամլո ասուլիսի ընթացքում հատուկ կարեւորությամբ անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին եւ Թուրքիայից պահանջեց պաշտոնապես ճանաչել իր ոճիրը: Թուրքիան արձագանքեց անմիջապես` հայտարարելով, թե «նման ցեղասպանություն տեղի չի ունեցել», եւ որ Թուրքիան մշտապես հայտնել է, որ իր «արխիվները բաց են ուսումնասիրության համար»: Թուրքիայի այդ արձագանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց Քուվեյթի մամուլում, եւ երկրի առաջնակարգ թերթերը ցանկացան հարցազրույց ունենալ Արամ Առաջինի հետ: Նորին սրբությունը հայտնեց, որ Թուրքիայի հակազդեցությունը նոր երեւույթ չէ, եւ Թուրքիան փոխանակ քաջություն ունենա ճանաչելու իր պապերի գործած ոճիրը հայության դեմ, դիմում է նման քայլերի: Հարցազրույցների ընթացքում Վեհափառ հայրապետը տեղեկություններ տվեց Հայոց ցեղասպանության մասին եւ երախտագիտություն հայտնեց արաբական աշխարհի կողմից հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած սիրո, հարգանքի ու բարեկամության համար. «Թուրքերը ջարդ գործադրեցին հայերի դեմ, իսկ արաբներն իրենց հայրենիքն ու հացը կիսեցին հայերի հետ»,-ասել է Արամ Առաջինը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---