Խորհրդակցություն է տեղի ունեցել պաշտպանության նախարարության վարչական համալիրում

Խորհրդակցություն է տեղի ունեցել պաշտպանության նախարարության վարչական համալիրում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի զեկույց-հաշվետվությունների ունկնդրմանը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր: Զեկույց-հաշվետվությունների ընթացքում վարչության պետերը ներկայացրել են իրենց ենթակայությամբ գործող զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Զեկույցների ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---