Բաքուն ակտիվացնում է աշխարհում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի տարածման քարոզարշավը

Բաքուն ակտիվացնում է աշխարհում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի տարածման քարոզարշավը

PanARMENIAN.Net - «Հեյրդա Ալիևի հուշարձանի բացումը Կիևում Ադրբեջանի հերթական քայլն է աշխարհում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի տարածման գործընթացում: Բելգրադից Տաշքենդ, Մեխիկո, Հեյդար Ալիևի դիմանկարը նոր վայրեր է որոնում արտերկրում Ադրբեջանի շահերն առաջ տանելու համար»: Այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում զետեղված «Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը շարունակվում է» հոդվածում: Ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ստեղծել է աշխարհում Հեյդար Ալիևի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ:

«Սակայն, Բաքուն չի սահմանափակվում միայն արձաններով: Հաղորդվում է նրա կյանքի մասին կինոպատում ստեղծելու, տասնյակ թանգարանների մասին, որոնց այցելուները բավականին սակավաթիվ են թվում, կա նույնիսկ նրա կյանքին նվիրված ակադեմիական դասընթաց»,-ասվում է հոդվածում:

Ադրբեջանում կարող են նաև հատուկ դասընթացներ բացվել Հեյդար Ալիևի ֆենոմենի ուսումնասիրության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---