Դեկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-8-ը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախատեսվում են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, վարչապետ Ահմադ Նազիֆի, Ալեքսանդրիայի նահանգապետի, Կահիրեի համալսարանի նախագահի եւ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, տեղի հայ համայնքի հետ: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:



Պաշտոնական այցի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցերն այսօր քննարկվել են նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Աբդել Ռահմանի հանդիպման ժամանակ: Գոհունակություն հայտնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքից, կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ պաշտոնական այցի ծրագրով նախատեսված միջոցառումները հաջողությամբ կիրականացվեն` նոր խթան հանդիսանալով հայ-եգիպտական հարաբերությունների հետագա զարգացման համար: Հանդիպման ժամանակ դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը` Երեւանում Եգիպտոսի դեսպանատան համար հողատարածք հատկացնելու կապակցությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---