ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ են կատարվելու

ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ են կատարվելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին տեղի է ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---