Աշակերտների փոխանակման ամերիկյան FLEX ծրագիրը 20 տարեկան է

Աշակերտների փոխանակման ամերիկյան FLEX ծրագիրը 20 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ դեսպանատանը նշվել է Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի 20-ամյակը՝ ԱՄՆ դեսպանատան, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ամերիկյան խորհուրդների և ծրագրի շրջանավարտների մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Միացյալ Նահանգների ավելի քան 20 տարվա համագործակցության ընթացքում այս ծրագրի ներքո Միացյալ Նահանգների տարբեր բնակավայրերում ուսանել են ավագ դպրոցի 821 աշակերտներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից: Ծրագիրը երկու երկրների միջև կրթական համագործակցության վառ օրինակ է, իսկ FLEX-ի շրջանավարտները Հայաստան վերադառնալուց հետո մեծ հաջողությունների են հասել:

Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագիրը ԱՄՆ կոնգրեսի կողմից ձևավորվել է 1992թ. և նպատակ ունի տևական խաղաղություն ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորել Միացյալ Նահանգների և Եվրասիայի երկրների միջև: Հայաստանում այս ծրագիրն իրականացնում է Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի ներքո 15-17 տարեկան ավագ դպրոցի սաներին հնարավորություն է տրվում մեկ տարի ուսանել ամերիկյան դպրոցներում և բնակվել ամերիկյան ընտանիքի հարկի ներքո: Հայաստանի շրջանավարտները այսօր առաջնորդող դիրքեր են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում, քաղաքացիական հասարակության մեջ և գործարար ոլորտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---