Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել լրագրողն ու նրա վրա հարձակում գործած ավագանու անդամը

Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել լրագրողն ու նրա վրա հարձակում գործած ավագանու անդամը

PanARMENIAN.Net - Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամաբ կատարված հարձակման փաստի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կարապետյանը և Աշոտ Պապայանը, որը հենց հարձակում գործած ավագանու ՀՀԿ անդամն էր: Նրանցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել էր «iLur»-ի լրագրողի վրա, խլել նրա ձեռքի ֆոտոխցիկը: Հարձակման ժամանակ տարածում գտնող ոստիկանը չէր արձագանքել լրագրողի օգնության մասին խնդրանքներին, ինչի կապակցությամբ ծառայողական քննություն էր նշանակվել:

Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---