«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրեն. Միակ թափանցիկ ընկերությանը թիրախ դարձնելով ոչ ոք չի շահի

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տնօրեն. Միակ թափանցիկ ընկերությանը թիրախ դարձնելով ոչ ոք չի շահի

PanARMENIAN.Net - Բնապահպան ակտիվիստները լավ են աշխատում, բայց նշել ցանկացած աշխատանք պետք է արդար լինի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

Հենց այդ արդարության համար էլ ընկերությունը բնապահպան Եղիա Ներսիսյանի դեմ հայցող դիմել է դատարան: 2012թ. դեկտեմբերի 8-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի երիտասարդական միավորման կողմից կազմակերպված միջոցառմանը Եղիա Ներսիսյանը ելույթ ունենալով ասել է, թե «օրինակ Կապանում Գոլդ Մայնինգ կա, գիտեք չէ՞ էլեկտրաշոկով բանվորին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն, եկե՛ք նայեք»:

Հրաչ Ջաբրայանի խոսքով, եթե Եղիա Ներսիսյանն ընդունի, որ ինքը սխալ է արտահայտվել և ներողություն խնդրի, ապա նույն օրն իրենք հայցը հետ կվերցնեն: Իսկ ընկերությունում ընկերությունում էլեկտրաշոկ չի եղել, ըստ ընկերության տնօրենի, աշխատակիցներն են իր հետ զրույցում վստահեցրել: Տնօերնը նշել է նաև, որ պատրաստ է ինքը ներողություն խնդրել, եթե իսկապես էլեկտրաշոկ է կիրառվել աշխատակիցների նկատմամբ:

Իսկ Եղիա Ներսիսյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ընկերության աշխատակիցները 200 000 դրամ աշխատավարձ են ստանում և Սյունիքի մարզպետը Ջաբրայանին ստիպել է աշխատավարձերը իջեցնել, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի տնօրենը նշեց, որ Սյունիքի մարզպետը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ իրենց վրա: Տնօրենի խոսքով՝ ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 250 000 դրամ և ավելի կբարձրանա, ակտիվիստը կարողանա հիմնավոր փաստաթղթեր ներկայացնել, որ թեկուզ մեկ աշխատողի աշխատավարձ իջեցվել է։

Հրաչ Ջաբրայանի խոսքով, միակ թափանցիկ հանքարդյունաբերական ընկերությանը թիրախ դարձնելով ոչ ոք ոչինչ չի շահի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---