Հայոց Ցեղասպանության 98-ամյակի միջոցառումները Իտալիայում26 ապրիլի 2013 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Իտալական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 24-ին Նեապոլի Սբ. Կատերինա Գիայա եկեղեցում «Թագուհի Ելենա» միջազգային ասոցիացիայի և Նեապոլի հայ համայնքի կողմից կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն և մատուցվել սուրբ պատարագ: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Նեապոլի քաղաքապետարանի և Կամպանիա նահանգի խորհրդի հովանու ներքո: Պատարագի ավարտին ընթերցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, կազմակերպվել երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, ծաղկեպսակ դրվել: Ապրիլի 24-ին Միլանի Սբ. Ամբրոջիո եկեղեցում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Հայ Առաքելական եկեղեցու Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ հայր Թովմա Խաչատրյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ, որի ավարտին ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը: Այնուհետև պատարագին մասնակցող իտալական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն քայլել են եկեղեցու բակում տեղեդրված խաչքարի մոտ, ուր տեղի է ունեցել մոմավառության արարողություն և ծաղկեպսակ է դրվել: Ավելի ուշ արարողության մասնակիցները հյուրընկալվել են Միլանի քաղաքապետարանի դահլիճում, ուր տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են նաև Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան և քաղաքային խորհրդի անդամները: Ելույթ է ունեցել քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Ռիցցոն: Նույն օրը Միլանի «Հայ Տանը» անցկացվել է հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթէ Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոսը և Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեին: Ապրիլի 24-ին Հռոմի հրեական համայնքը Հռոմի հրեական թաղամասում կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների շարքում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Հռոմի հրեական համայնքի նախագահ Ռիկարդո Պաչիֆիչին: Ներկաների առջև ելույթ է ունեցել դեսպան Ղազարյանը. «Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտելու և ոճրագործության կազմակերպիչներին արժանի պատժի արժանացնելու պարագայում աշխարհը ականատես չէր լինի այլ ցեղասպանությունների: Ուստի, միջազգային հանրությունը պետք է անդադար պայքար մղի ցեղասպանության բոլոր դրսևորումների, ինչպես նաև ցեղասպանության ժխտողականության դեմ, որպեսզի այս սոսկալի երևույթը այլևս չսպառնի մարդկությանը: Եվ այդ պայքարի առաջին շարքերում պետք է լինեն հենց ցեղասպանություն վերապրած ժողովուրդները»: Այնուհետև, Սիենայի համալսարանի պատմության պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը հանդես է եկել դասախոսությամբ: Նա դասախոսությամբ հանդես է եկել նաև նույն օրը Հռոմի պատմական և ամենահեղինակավոր բարձրագույն դպրոցում` Liceo Visconti-ում, տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված դասախոսությանը, որը կազմակերպվել էր Հռոմի և Լացիոյի հայ համայնքի կողմից՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանը: Միջոցառմանը շուրջ 300 ուսանողներից բացի ներկա էին Իտալիայի կրթության նախարարության, ինչպես նաև Հռոմի մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Բարի քաղաքի հայ համայնքի և «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի կողմից Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Հայեր. մի ժողովրդի մոռացված ցեղասպանություն» խորագրով համաժողով: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության և Բարիի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Լեչեի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Կ.Բոլոյանի կողմից մշակված ձեռնարկ` ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ` Աղավնի Պողոսյանի, հուշերի մասին: Համաժողովի բացմանը ընթերցվել է Իտալիայում դեսպան Ղազարյանի ուղերձը: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքային իշխանությունների, իտալական հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի ավարտին կազմակերպվել է երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |