27 ապրիլի 2013 - 10:29 AMT
Միչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանի համար 40 միլիոնի մասին խոսակցությունները չափազանցված են

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թիմի բաց մարզման ժամանակ անդրադարձել է այն լուրերին, թե «Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար:

«Այդ հարցով ոչ ոք ակումբ չի դիմել, դրանք զուտ խոսակցություններ են: Ինտերնետում տարբեր գումարների մասին է խոսվում, որոնք իբր առաջարկվում են Հենրիխի համար, սակայն մարդիկ պետք է իմանան, որ նրա պայմանագրում որոշակի գումար է նշված այդ դեպքի համար, որից ավելի ոչ ոք չի առաջարկի: Ուստի «Լիվերպուլի» առաջարկած 40 մլն մասին խոսակցություններին պետք չէ ուշադրություն դարձնել: Այդ գումարը չափազանցված է»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում hotsport.ua-ն:

Մարզիչը նշել է նաև, որ Մխիթարյանը գերազանց խաղացող է և նա կցանկանար, որ հայ ֆուտբոլիստը մնար «Շախտյորում»: