27 ապրիլի 2013 - 10:26 AMT
Ապրիլի 27-ին Իսլանդիայում տեղի կունենան աշխարհի հնագույն խորհրդարանի ընտրությունները

Ապրիլի 27-ին Իսլանդիայում տեղի կունենան աշխարհի հնագույն խորհրդարանի ընտրությունները, որն առաջին անգամ նիստ է գումարել 930 թվականին: Ընտրություններին մասնակցում է 15 կուսակցություն:

Ընտրարշավի ֆավորիտներն են համարվում երկու կուսակցություններ, որոնք երկուսն էլ դեմ են, որ Իսլանդիան միանա ԵՄ-ին: Վերջերս գործազրկությունն ու գնաճը երկրում, որի բնակչությունը մոտ 300 հազար մարդ է, նվազել է, սակայն շատ ընկերություններ և մասնավոր անձինք դեռ մեծ պարտքեր ունեն: