2 դեկտեմբերի 2005 - 13:11 AMT
Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդես
Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ փաստաբան Սեւակ Թորոսյանի Լեռնային Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, իրավաբաններ: Է.Նալբանդյանը կարեւորեց գրքի հրատարակումը, նշելով, որ գիրքը` առանց հավակնելու ներկայացնել Հայաստանի պաշտոնական տեսակետը, պարունակում է արժեքավոր եւ ուշագրավ տեղեկություններ, հետաքրքիր վերլուծություններ ու եզրակացություններ: Պատասխանելով ներկաների հարցերին, Է. Նալբանդյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հեռանկարներին, հույս հայտնելով, որ գալիք տարում բանակցային գործընթացը դրական զարգացման հնարավորություն կունենա: