27 ապրիլի 2013 - 10:47 AMT
Երևանցիների 57,6 %-ը քաղաքապետի պաշտոնում կրկին տեսնում է Տարոն Մարգարյանին

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ըստ իրականացված հարցումների, մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին քաղաքացիների մեծ մասը քաղաքապետ տեսնում է Տարոն Մարգարյանին:

«Ըստ հարցվածների՝ ՀՀկ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին կրկին այս պաշտոնում տեսնում է 57,6 %-ը: Երկրորդ և երրորդ տեղերում են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը՝ 5,9 %, ՕԵԿ-ից Արմեն Երիցյանը՝ 3,8 %»,- նշեց Նավասարդյանը: Երևանցիները նաև գնահատել են ավագանում ընտրությունների քարոզարշավը: Ամենաբարձր գնահատականը ստացել է ՀՀԿ-ն՝ 3,9 %, ԲՀԿ-ն՝ 3,7 %, «Բարև Երևան»՝ 3,2 %:

«Եղել է նաև այսպիսի հարց. Որ քաղաքական կուսակցությունը կամ դաշինքն է իրական ընդդիմություն: «Բարև Երևանը» ստացել է 25,8 %, ՀԱԿ-ը՝ 16,8 %, ԲՀԿ-ն՝ 14,2 % և ՀՅԴ-ն՝ 9,1 %: Այս հարցին քաղաքացիների 35,7 % դժվարացել է պատասխանել, իսկ 25 % նշել է, որ ընդդիմություն չկա»,- մանրամասնեց Նավասարդյանը: