27 ապրիլի 2013 - 11:19 AMT
Օմրան ազ Զոուբի. «Ամերիկացիների հիստերիայի» պատճառը հենց կառավարական զորքերի հաջողություններն են

Սիրիայի կառավարությունը հայտարարում է գրոհայինների դեմ պայքարում կառավարական զորքերի հաջողությունների մասին: Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին հայտարարել է, որ Սիրիայում այսօր որակական փոփոխություններ են արձանագրվում, հայտնում է interfax.ru-ն:

Ըստ սիրիացի նախարարի, «ամերիկացիների հիստերիայի» պատճառը հենց կառավարական զորքերի հաջողությունն է: «Այդ ողջ հիստերիան այն մասին, թե Սիրիան իբր քիմիական զենք է օգտագործում, կապված է բացառապես նրա հետ, որ կառավարական ուժերը հաջողությամբ են պայքարում գրոհայինների դեմ»,-ասել է նա: