27 ապրիլի 2013 - 11:46 AMT
Իվանիշվիլին չի բացառել, որ Թամերլան Ցարնաևը ահաբեկչական գործողությանը նախապատրաստվել է Վրաստանում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ Թամերլան Ցարնաևը ահաբեկչական գործողությանը նախապատրաստվել է Վրաստանում:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը կարծիք հայտնեց, որ «իրոք, կարող է ինչ-որ կապ լինել Բոստոնի ահաբկչության կասկածյալի ուսուցման հետ Վրաստանում»:

Ընդ որում, նա կասկած է հայտնել, թե պոտենցիալ ահաբեկիչներին «իրականում» հավաքագրում են Վրաստանի տարածքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բոստոնում սպանված ահաբեկիչ Թամերլան Ցարնաևը ժամանակին մասնակցել է սեմինարներին, որ անց էին կացնում Վրաստանի հատուկ ծառայությունները ամերիկացիների հետ համատեղ: