27 ապրիլի 2013 - 11:58 AMT
LivingSocial-ը պնդում է, որ իր կայքը կոտրել են և շուրջ 50 մլն հաճախորդների տվյալներն՝ առևանգել

ԱՄՆ բավականին մեծ ճանաչում ստացած LivingSocial զեղջային ծառայությունը հայտարարել է, որ իր կայքը կոտրել են և շուրջ 50 մլն հաճախորդների անձնական տվյալներն՝ առևանգել:

Սակայն, տվյալերի բազան, որտեղ պահվում է հաճախորդների կրեդիտ քարտերի մասին տեղեկատվությունը, լավ է պաշտպանված և չի տուժել:

Վաշինգտոնում տեղակայված ընկերության ղեկավարությունը հայտնել է նաև, որ այժմ նրանք համագործակցում են իրավապահ մարմինների հետ, որոնք հետաքննում են հաքերային հարձակման հետևանքները: