27 ապրիլի 2013 - 12:09 AMT
ԱՄՆ ՌՕՈւ ղեկավարը հեռանում է պաշտոնից

ԱՄՆ ռազմա-օդային ուժերի նախարար Մայքլ Դոնլին հեռանում է պաշտոնից, որը զբաղեցնում էր վերջին 5 տարիներին, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:

«Նրա ղեկավարության ժամկետը դյուրին չէր ՌՕՈւ համար: Սակայն, նա նպաստեց պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի հաստատմանը այդ ոլորտում»,-ասել է Հեյգելը:

60-ամյա Դոնլիի համար նախարարի պաշտոնում վերջին օրը կլինի հունիսի 21-ը: