27 ապրիլի 2013 - 12:49 AMT
Աքրամ Այլիսլի. Ես Բաքվում եմ և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել

«Ես Բաքվում և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել»,-հայտարարել է «Քարե երազներ» աղմկահարույց գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին kulis.az կայքին տված հարցազրույցում:

Նախօրեին շատ ԶԼՄ-ներ, գրողի որդու վրա հղումով, հաղորդագրություն էին հրապարակել այն մասին, որ գրողը հեռացել է Ադրբեջանից:

Սակայն Այլիսլին հերքեց այդ տեղեկությունը, բայց չբացատրեց, թե ինչու իր որդին լրագրողների հետ զրույցում հաստատել է իր արտագաղթելու մասին լուրը: «Ես այդ մասին նույնիսկ չեմ մտածում»,-ասել է Այլիսլին: