27 ապրիլի 2013 - 13:38 AMT
Գյումրիում մեկնարկել է շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը

Ապրիլի 27-ից մեկնարկել է Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկի մեկամսյակը:

Միջոցառումների մեկնարկը տվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն իր թոռների հետ ծառ է տնկել:

Ընդհանուր առմամբ տնկվելու է մոտավորապես 10 հազար ծառ և թուփ, մաքրման աշխատանքները ընդգրկելու են են սպորտդպրոցների, նախակրթարանների, գրադարանների, ԲՈՒՀ մերձակա տարածքները, այգիները և քաղաքի տարբեր հատվածները: