27 ապրիլի 2013 - 14:57 AMT
Բոլոր հայ ձյուդոիստները ձախողեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում

Բոլոր հայ ձյուդոիստներն ավարտել են ելույթները Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մինչև 100կգ քաշային կարգում վերջինը հանդես եկավ Հակոբ Առաքելյանը, նա զիջեց Եվգենիս Բորոդավկոյին (Լատվիա):

Առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան: Մեկ հաղթանակ տարավ միայն Արմեն Նազարյանը (66կգ), մյուս ձյուդոիստները՝ Ռաֆայել Դավթյանն ու Մհեր Կարապետյանը (81կգ), Գոռ Հարությունյանը (66կգ) և Հովհաննես Դավթյանը (60կգ) պայքարից դուրս մնացին առաջին իսկ մենամարտերում: