27 ապրիլի 2013 - 14:58 AMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Նա բարձր է գնահատել Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

Կովալենկոն հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար: