Ռուբեն Հայրապետյան. Կանենք ամեն ինչ, որպեսզի հավաքականի թույլ տված սխալներն ուղղվեն

Ռուբեն Հայրապետյան. Կանենք ամեն ինչ, որպեսզի հավաքականի թույլ տված սխալներն ուղղվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, իրենք այս տարի պլանավորում են ավարտին հասցնել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Սրանից հետո Ֆեդերացիան մտադիր է դպրոց հիմնել նաև Վանաձորում:

«Երևանի Էրեբունի վարչական շրջանում ֆուտբոլային դպրոցներ չկան: Մենք այս կամ հաջորդ տարի կսկսենք նաև այստեղ սկսել շինարարական աշխատանքներ»,- ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նաև անկեղծացել է, որ ազգային հավաքականի անցած տարվա խաղերից դժգոհ է, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի սխալները ուղղվեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---