Անդրանիկ Նիկողոսյան.«Մեկ քայլ առաջ»-ն առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում

Անդրանիկ Նիկողոսյան.«Մեկ քայլ առաջ»-ն առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում

PanARMENIAN.Net - «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները ապրիլի 27-ին հանդիպեցին լրագրողների հետ:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ սա առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում: «Դրա կայացմանը աջակցել են Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները: Համաժողովը շատ լավ է ընթանում, ինչն, իհարկե ուրախացնում է»,- ասաց նա:

Տաջիկստանը ներկաացնող Նաջիմիդին Ավդուռախմանովը խոստովանեց, որ այս համաժողովը համագործակցության նոր ուղիներ կստեղծի: «Հույս ունեմ, որ ամեն տարի կհավաքվեն ԱՊՀ երկրների երիտասարդ ակտիվիստները և նոր հաջողություններ կարձանագրեն: Համաժողովի ընթացքից շատ գոհ ենք»,- ասաց նա:

Մասնակիցներն ընդգծեցին, որ համաժողովը շատ մեծ նշանակություն ունի երիտասարդների համար, քանի որ իրենք կարողանում են արտահայտվել և ինքնուրույն որոշումներ կայացնել:

Համաժողովի ընթացքում որոշվել է ֆոտոկրոս ստեղծել, որպեսզի ԱՊՀ երկրների լուսանկարիչները լինեն տարբեր երկրներում և այնուհետև իրենց աշխատանքները ներկայացնեն ցուցահանդեսում: Ստեղծվելու է վիրտուալ տարածություն, որտեղ ԱՊՀ երկրներում առկա կարևոր հարցեր են քննարկվելու:

«Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մեկնարկը տրվել է ապրիլի 26-ին: Մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Համաժողովի շրջանակներում անցկացվում են գիտաժողովներ, կլոր սեղաններ և քննարկումներ: Մասնակցում են երիտասարդական կազմակերպություններ, հասարակական և քաղաքական ակտիվ գործիչներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---