Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է պարզ և արևային եղանակ

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է պարզ և արևային եղանակ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին և 29-ին եղանակը Հայաստանում կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:

Հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների, պարզ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք և ցերեկը, և գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:

Երևանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա: Գիշերը +8-10, ցերեկը +21- 23, երեկոյան +16-18, հայտնում է Meteo-tv:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---