Այսօր հայտնի են դառնալու «Հայակ 2013-ի» մրցանակակիրները

Այսօր հայտնի են դառնալու «Հայակ 2013-ի» մրցանակակիրները

PanARMENIAN.Net - Այսօր հայտնի են դառնալու «Հայակ 2013»մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն այս տարի 2-րդ անգամ է կազմակերպվում՝ անվանակարգերում վերջին երկու տարիների կինոատադրանքն է ու դրա մասնակիցները: Հանդիսատեսի համար՝ ինտրիգ, կինոգործչի՝ նեվրոզ. այսօր ասուլիսի ժամանակ «Հայակ»-ն այսպես որակեց ժյուրիի նախագահ Դավիթ Մուրադյանը: «Գլուխգործոցների շքերթ չէր և մեր արտադրանքի ծավալն էր այնքան չէր, որ «Օսկարի» պես նախընտրական փուլ անցկացնեինք: Միշտ էլ կինոիրականությունը գնահատելու երկու ծայրահեղություն կա՝ հախուրն ժխտողականությունը և գունավոր ակնոցը: Երկուսն էլ փակուղի են տանում: Ամենակարևորը՝ պետք է հանգիստ նայել այս գործընթացին»,-ասաց նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե որ անվանակարգում են հաղթողին որոշելիս եղել ամենաբուռն քննարկումները ժյուրիի նախագահը չպատասխանեց, բայց նշեց, որ բուռն քննարկումներ եղել են, իսկ 3 անվանակարգում նույնիսկ 2-րդ անգամ են քվեարկել:

«Այսօր կինոյի տոն է, որն արդեն հաստատուն տեղ ունի մեր կինոկյանքում: Շատերն են մեծ ոգևորությամբ սպասում այս տոնին, քանի որ մեր երկրում երկար տարիներ հետին պլանում էին մնացել ստեղծագործողները, որոնք այսօր արժեվորվելու և գնահատվելու են: Այս մրցանակաբաշխությունը մեր ստեղծագործողներին հնարավորություն է տալիս նաև դուրս գալ միջազգային ասպարեզ», - ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Իսկ աշխարհը ժամանակակից հայ կինոյին այնքան էլ ծանոթ չէ: «Մոսֆիլմի» տնօրեն, հայազգի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն է իր օրինակով է նշում: Ի դեպ, «Օսկարի» հավակնող ռեժիսորի «Սպիտակ վագր» ֆիլմը նաև «Հայակ»-ի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում է:

«Հայաստանում միշտ հստակ են գնահատել կինոմատոգրաֆը: Այստեղ քաղաքական և այլ գործոնները պակաս ազդեցություն ունեն և հուսով եմ, այդպես էլ կշարունակվի», - ասաց նա:

Կինոկենտրոնի տնօրենն առաջարկեց ասուլիսն ավարտել, որ հասցնեն գնալ կարմիր գորգով անցնելու:

«Հայակ»-ի լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում ներկայացված են՝ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…», Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմերը: Լավագույն ռեժիսոր անվանակարգում են նույն երեք ռեժիսորները և Հարություն Խաչատրյանը: Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված են Եկատերինա Շիտովան, Լուիզա Ներսիսյանը, Մարիամ Դավթյանը, իսկ լավագույն դերասան անվանակարգում՝ Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը, Շանթ Հովհաննիսյանը և Վիգեն Չալդրանյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---