Բակո Սահակյան. Հայ բարեգործական ընդհանուր միությունը մեծ դեր ունի Արցախի զարգացման գործում

Բակո Սահակյան. Հայ բարեգործական ընդհանուր միությունը մեծ դեր ունի Արցախի զարգացման գործում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին Փարիզում հանդիպե լէ ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը հատուկ նշել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը`հավելելով, որ ամենահին և կայացած համահայկական այս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի նաև Արցախի զարգացման գործում: Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---