2 դեկտեմբերի 2005 - 19:50 AMT
Հացադուլ հայտարարած ընդդիմադիրները հետաձգել են այն մինչեւ դեկտեմբերի 9-ը
«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության 10 ակտիվիստները, որոնք այսօր Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էին հացադուլ սկսելու մասին` «որպես բողոքի նշան հանրաքվեի ընթացքում կատարված կեղծիքների դեմ», հետաձգել են իրենց որոշումը մինչեւ դեկտեմբերի 9-ը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ հենց այդ օրն է կայանալու ընդդիմության հանրահավաքը: Միացյալ ընդդիմությունը հետաձգել է հանրահավաքը համակարգող խորհուրդ ձեւավորելու նպատակով, որտեղ կընդգրկվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են հանդես գալիս ներկա իշխանություններին: Ըստ «Հանրապետության» առաջնորդ Ա.Սարգսյանի, համակարգող խորհուրդը զբաղվելու է կազմակերպչկան հարցերով, համապատասխան որոշումներ է կայացնելու, եւ «առաջնորդելու է ժողովրդին ճշմարիտ ժողովրդավարության ճանապարհով»: