2013-ի հունվար-փետրվարին կոնյակի արտադրությունը Հայաստանում նվազել է 11,1 տոկոսով

2013-ի հունվար-փետրվարին կոնյակի արտադրությունը Հայաստանում նվազել է 11,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 2 213.9 հազար լիտր կոնյակ, ինչը 11,1տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (2 489.7 հազար լիտր):

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 1 424.3 հազար լիտր օղի, ինչն ավելի է 2012-ի ցուցանիշից 47 տոկոսով:

Բացի դրանից, 2013-ի հունվար-փետրվարին արտադրվել է 656.6 հազար լիտր գինի 2012-ի 636.3 հազար լիտրի փոխարեն (3,2 տոկոս աճ): Շամպայն գինիների արտադրությունն աճել է 18,8 տոկոսով` կազմելով 31.9 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-փետրվարին կազմել է 4 947.5 հազար լիտր, ինչը 26,2 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---