Պատգամավոր. Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները պետք է հանել ԱԺ օրակարգից

Պատգամավոր. Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները պետք է հանել ԱԺ օրակարգից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչ արեց քայլեր ձեռնարկել հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից հանելու ուղղությամբ և նկատեց, որ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցն էր, բայց մինչ այս պահը հայ-թուրքական արձանագրույունները գտնվում են ԱԺ օրակարգում: Պատգամավորն այդ արձանագրությունները անվանեց «խայտառակ»: «Ներկայացնելով ԱԺ նախագահի պաշտոնը` դուք ունեք լծակներ պայքարելու, որ այդ արձանագրությունները դուրս գան օրակարգից: Պետք է նախանձախնդիր լինեք, որ նման խայտառակություն չգա ԱԺ, իսկ եթե գալիս է՝ կազմակերպեք ցույցեր, բողոքի ակցիաներ, եթե ուրիշ լծակներ չեք կարողանում գործադրել»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:

Հովիկ Աբրահամյանընախ ժպտալով արձագանքեց. «Տիկին Փոստանջյան, ուրիշ լավ բան չունեի՞ք առաջարկելու»: Նա նկատեց, որ արձանագրությունները օրակարգից հանել-չհանելը իր լիազորություններից դուրս է և հայտարարեց, որ համաձայն չէ Զարուհի Փոստանջյանի հնչեցրած գնահատականի հետ: «Եթե արձանագրությունները իրավական տեսք ստանային և վավերացվեին երկու երկրների կողմից, մեծ հնարավորություն կլիներ զարգացնելու տնտեսությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ դա կապ չունի Ցեղասպանության կամ քաղաքական գործընթացների հետ, իսկ սահմանները պետք է բացվեին առանց նախապայմանների:

Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե արձանագրությունների վավերացումը կնպաստեր երկրի տնտեսության զարգացմանը, արձագանքեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հարց էր ուղղել կառավարությանը, թե արդյոք կան հաշվարկներ` ինչպես կանդրադառնա արձանագրությունների վավերացումը տնտեսական վիճակի վրա: «Մինչև այսօր նման հաշվարկներ, փաստարկներ կառավարությունը չի բերել»,- ասաց պատգամավորը: Նա հորդորեց ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վնասում են մեր պետականությանը:

Աղվան Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ հայ թուրքական արձանագրությունները պարունակում էին նախապայմաններ, և հիմա բարձր խոսելով այդ նախապայամնները չեն վերանում: «Մի փորձեք մոլորության մեջ գցել պատգամավորներին և հանրությանը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---