Ա.Մարգարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Մենք արդեն առանձնազրույց ենք ունեցել Միխաիլ Ֆրադկովի հետ, ինչպես նաեւ հանդիպել ենք ընդլայնված կազմով եւ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` տրանսպորտային եւ էներգետիկ հարցեր, որոնք մինչ այդ քննարկվել են նաեւ միջկառավարական հանձնաժողովում, եւ այժմ այդ հարցերի լուծումը ընթացքի մեջ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր Երեւանում Ռուսաստանի վարչապետ Մ.Ֆրադկովի հետ համատեղ մամլո ասուլիսում: Սակայն, նրա խոսքերով, Մ.Ֆրադկովի Երեւան կատարած այցի նպատակը քաղաքական եւ տնտեսական հարցերի քննարկումը չէ, թեեւ առանց դրա հնարավոր չէ, այլ մասնակցությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման միջոցառումներին: «Ռուսաստանի հավաստեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված են բարեկամական հարաբերություններ, չկան խնդիրներ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում»,-նշել է Ա.Մարգարյանը եւ ավելացրել, որ «ապրանքաշրջանառության ծավալները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աճել են, ամրապնդվել են կապերը Ռուսաստանի եւ Հայաստանի շրջանների միջեւ»: Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ հաջորդ տարին եւս, որը Հայաստանի տարի է հայտարարված Ռուսաստանում, եւս կլինի նույնքան հաջողված, ինչպես Հայաստանում Ռուսաստանի տարին:



Անդրադառնալով «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություններին` նա նշել է, որ «այն դժվարությունները, որոնք այս պահին առկա են, տեխնիկական բնույթ են կրում»: «Եթե ռուսական կողմը հարցեր ունի այդ առնչությամբ, ապա մենք պատրաստ ենք քննարկել եւ լուծել այդ խնդիրները միասին»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքերով, ցանկացած ձեռնարկությունում, որը գտնվում է օտար պետության սահմաններում, միշտ կան իրավական, տնտեսական եւ տեխնիկական խնդիրներ: «Հարցերը կլուծվեն, կա ենթահանձնաժողով, որը միջոցառումներ է մշակում այն ուղղությամբ, որ հայկական եւ ռուսական կողմերը քայլ առ քայլ լուծեն այդ հարցերը»,-հաղորդել է Ա.Մարգարյանը: Նրա կարծիքով, նույնիսկ եթե 2006 թվականին ոչ բոլոր ձեռնարկությունները աշխատեն 100 տոկոսով, ապա գոնե դրական արդյունքներ անպայման կլինեն: Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ, եւ նշել է, որ կա ներւոժ համագործակցության հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---