Վյաչեսլավ Կովալենկո. Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ հայ-ռուսական կապերի զարգացման մեջ

Վյաչեսլավ Կովալենկո. Հպարտ եմ, որ կարողացել եմ ներդրում ունենալ հայ-ռուսական կապերի զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Դեսպան Կովալենկոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Վյաչեսլավ Կովալենկոյին, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---