Մ.Ֆրադկով.Մոսկվան նախապատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի տարվա մեկնարկին

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը թույլ են տալիս պնդել, որ համագործակցության ներկա մակարդակը հետագայում եւս լավ հիմք կծառայի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար բոլոր մակարդակներով»,-հայտարարել է Ռուսաստանի կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովը այսօր Երեւանում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, «վերջերս կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստը դա ձեռք բերված պայմանավորվածություններ են, արծարծված հարցեր են, նշված խնդիրներ են, որոնց վերաբերյալ սահմանվել են կատարման կոնկրետ ժամկետներ եւ նախարարություններն ու գերատեսչությունները բավականին ակտիվ մասնակցում են այդ աշխատանքին»: «Այսօր մենք հնարավորություն ունենք կենտրոնանալու առավել բարդ հարցերի վրա: Մենք դրանք քննարկել ենք, եւ համապատասխան հանձնարարություններ կտանք ռուսական եւ հայկական համապատասխան կազմակերպություններին»,-հաղորդել է Մ.Ֆրադկովը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի տարվա մեկնարկին եւ համոզվածություն է հայտնել, որ փոխանակումը «ազգային տարիներով» լրացուցիչ եւ հզոր խթան կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար` ներառյալ մարդասիրական եւ մշակութային համագործակցությունը, որը կարեւոր գործոն է հանդիսանում Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---