29 ապրիլի 2013 - 15:07 AMT
Սերգեյ Լավրով. ՌԴ դիրքորոշումը Սիրիայի հարցում չի փոխվել. կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը

ՌԴ դիրքորոշումը Սիրիայի հարցում չի փոխվել. կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը ու բանակցությունների սեղանի շուրջ նստեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ «ԱՄՆ-ն նման միանշանակ հայտարարություններ չի արել»:

«ԱՄՆ-ն շատ զգուշավոր է մեկնաբանում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները»,-ասել է Լավրովը: